Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը, ով ներկայումս բուժման նպատակով գտնվում է Սաուդյան Արաբիայում, հունիսի  3-ին նախագահական պալատի գնդակոծման արդյունքում հրազենային վնասվածք է ստացել վզի եւ սրտից փոքր-ինչ ներքեւ հատվածում, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սաուդյան Արաբիայի կառավարական աղբյուրները:

Հունիսի 3-ին նախագահական պալատի գնդակոծման ժամանակ սպանվել էին Սալեհի երեք թիկնապահները, ծանր վիրավորվել էր փոխվարչապետը: Նախագահը թեթեւ վնասվածք էր ստացել, թեեւ ընդդիմադիր հեռուստատեսությունը շտապել էր հաղորդել, որ Սալեհը զոհվել է:

Սակայն Եմենի իշխանությունները նույն վայրկյանին հերքել էին լուրը` հայտարարելով, թե Սալեհի հետ ամեն ինչ կարգին է: