Մոտ 3,5 հազար մարդ ստիպված է լքել տները  Չիլիի հարավում Պույեուե հրաբխի ժայթքելու պատճառով: Իշխանություններն այդ տարածքում  հայտարարել են սպառնալիքի առավելագույն` «կարմիր» աստիճան:

Հրաբխի վրա հայտնվել է ծխի եւ մոխրի հսկայկան սյուն:  Մոխրի ամպերը շարժվում են Արգենտինայի ուղղությամբ: Չիլիի սահմանին մոտ գտնվող արգենտինական Բարիոլոչե քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթերը:

Հաղորդվում է, որ Պույեուե հրաբխի նախորդ ժայթքումն արձանագրվել է 1960 թ-ին` Չիլիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո: