Ես մինչեւ հիմա Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չեմ տեսել: Այս մասին դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:

Նրա խոսքով՝ արդեն երեք ամիս է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները Հայաստանի կառավարության հետ ոչ մի շփում չունեն՝ բացառությամբ Պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության:

«Մենք չգիտենք, թե ինչ հիմքով է կատարվում դեմարկացիան: Ես չեմ տեսեել ո՛չ փաստաթուղթ, ո՛չ ինչ-որ հիմք: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե Կառավարությունից բացի, ով կարող է մեզ դեմարկացիայի վերաբերյալ փաստաթուղթ ցույց տալ»,- ասաց Փարսյանը

Նա նշեց, որ Ադրբեջանի սահմանի հետ դեմարկացիայի գործընթացը հարուցում է տեղի բնակիչների ծայրահեղ դժգոհությունը, որոնք իրենց անվտանգության մտավախություններ ունեն: