Եվրոպայում բռնկված աղիքային վարակի արդյունքում 19 մարդ է մահացել: Այդ տվյալները հրապարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Մահվան 18 դեպք գրանցվել է Գերմանիայում, մեկը` Շվեդիայում:

Հիվանդությունն ընդհանուր առմամբ արձանագրվել է մոտ  2  հազար մարդու մոտ:  Հունիսի 4-ի  դրությամբ, ըստ ԱՀԿ-ի,  աղիքային վարակով հիվանդացության դեպքեր են գրանցվել  12 երկրների տարածքում, այդ թվում` Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Չեխիայում եւ Շվեյցարիայում:

Հիշեցնենք, որ աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին մայիսին Գերմանիայում: Սկզբնական շրջանում վարակի աղբյուր էին համարվում իսպանական վարունգները, սակայն հետո այդ վարկածը չհաստատվեց: Ռիսկի նվազեցման համար փորձագետները խորհուրդ են տվել բնակչությանն իրենց սննդակարգից բացառել ինչպես թարմ վարունգը, այնպես էլ պոմիդորն ու այլ բանջարեղեններ: