Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը փակած քաղաքացիներից մի քանիսին ոստիկանները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել, ինչը, սակայն չստացվեց։
Նշենք, որ մի քանի ոստիկան փորձում էին բռնի ուժով բերման ենթարկել երիտասարդ աղջկա, ինչը ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին։
Նշենք, որ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը բացվեց։
Հիշեցնենք, որ նմանատիպ ակցիաներ այս պահին տեղի են ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։











