Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Բաղրամյան պողոտայից երթով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա։ Ճանապարհը բաց է, նրանք երթն իրականացնում եմ մայթեզրով։
Երթի ընթացքում նրանք վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
Նշենք, որ քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւան քաղաքի մի քանի փողոցներում: Մասնավորապես, փակվել էին Բաղրամյան պողոտան, Աբովյանի պուրակը, Մյասնիկյանն պողոտան եւ Սայաթ-Նովա խաչմերուկը։





























