Հունիսի 4-ին ժամը 22:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոմիտասի պողոտայի 37/1 շենքի դիմաց, անհայտ համարանիշների (հնարավոր է, մեքենայի վրա չի եղել համարանիշներ) «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է  «Տոյոտա» մակնիշի 053 ՕՕ 01  համարանիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

«Տոյոտան» պատկանում է «Ժառանգություն» խմբակցությանը: Մեքենան սպասարկում է  խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին: Բարեբախտաբար պատգամավորն այդ պահին մեքենայում չի եղել: Մեքենայի ղեկին եղել է վարորդ Արմենակ Կիրակոսյանը:

Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են միջոցառումներ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկաւը՝ Գագիկ Շամշյանի