Պորտուգալիայում կիրակի մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվում են բյուջետային բարձր դեֆիցիտի հետ կապված տնտեսական դժվարությունների ֆոնին:
Ըստ հարցումների` կառավարող սոցիալիստական կուսակցության նկատմամբ փոքր-ինչ առավելություն ունի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Մարտին սոցիալիստների ղեկավար, վարչապետ Ժոզե Սոկրատեշը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ խորհրդարանը չէր հաստատել հակաճգնաժամային միջոցառումների հերթական ծրագիրը:
Պորտուգալական խորհրդարանում ընդամենը 230 տեղ է, որոնց հավակնում են 17 կուսակցությունների ներկայացուցիչներ: Որպես կանոն, հաղթող կուսակացության առաջնորդն էլ դառնում է երկրի վարչապետ:
Մայիսի սկզբին Պորտուգալիայի իշխանությունները եւ վարկատու կազմակերպությունների` ԱՄՀ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկումների արդյունքում համաձայնեցրել էին երկրի տնտեսական կոնսոլիդացիայի ծրագիրը, որը Պորտուգալիան խոստանում է իրականացնել 78 մլրդ եվրո արտաքին աջակցության դիմաց:




























