Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը կարծում է, որ Լիբիայում հակամարտության ցանկացած քաղաքական լուծման համար պահանջվելու է Քադաֆիի պաշտոնանկությունը: Այդ մասին նա հայտարարել է Բենգազիում ապստամբների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

 «Բնականաբար, մենք բոլորս ցանկանում ենք հակամարտության քաղաքական, եւ ոչ թե ռազմական լուծում», – ավելացրել է Հեյգը:

«Մենք այստեղ ենք ցույց տալու մեր աջակցությունը լիբիական ժողովրդին եւ Ազգային անցումային խորհրդին` նրա օրինական ներկայացուցչին», – Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ Ջալիլին ասել է Հեյգը:

Բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւս մեկ ագամ կոչ է արել Քադաֆիին թողնել պաշտոնը` ընդգծելով, որ լիբիական առաջնորդը գտնվում  է մեկուսացման մեջ` ինչպես միջազգային հանրության կողմից, այնպես էլ երկրի ներսում եւ  «շարունակում  է կոպտորեն խախտել  մարդու իրավունքներն առանց որեւէ խղճի խայթի»