Եմենի մայրաքաղաք Սանայում ընդդիմադիրների ռազմական բազայի վրա գրոհի արդյունքում ինը մարդ է զոհվել: Ըստ Al Jazeera հեռուստաընկերության` ռազմաբազայի տարածքում նռնակ է պայթել:

Նոր մարտեր են բռնկվել կենտրոնական Հասաբա շրջանում` կառավարամետ ուժերի եւ ապստամբների միջեւ:

Նշենք, որ հունիսի 4-ին նախագահ Ալի Աբդալա Սալեհը շտապ բուժման նպատակով մեկնել էր Սաուդյան Արաբիա: Նախագահական պալատի գնդակոծման ժամանակ Սալեհը հրազենային վնասվածներ էր ստացել եւ դրանից հետո հասարակությանը չի երեւացել: