Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել` ցրելու համար յոգայի գուրու Սվամի Ռամդեվի համակիրներին:  Գուրուն Նյու Դելիի հրապարակներից մեկում  հացադուլ է հայտարարել`  այդ կերպ բողոքելով կոռուպցիայի դեմ:

Գուրուին աջակցելու համար հրապարկում հավաքվել են նրա հարյուրավոր կողմնակիցները: Սկզբում իշխանությունները թույլատրել են ակցիայի անցկացումը, սակայն հունիսի 5-ի առավոտյան ոստիկանությունը որոշել է ցրել գուրույի կողմնակիցներին:  Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստիպել են նրանց լքել հրապարակը,  արդյունքում մոտ 30 մարդ տուժել է:

Գուրուին էլ իշխանությունները խնդրել են անհապաղ լքել Նյու Դելին: Վերջինս կամովին համաձայնել է կատարել այդ պահանջը: