Խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ մարտական պատրաստության դասընթացների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բազայում բժշկական պատրաստվածության դասընթացներ են անցկացվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Դիտորդական կետերի մոտ 30 սանիտարական հրահանգիչ գործնականում կիրառել են տարբեր արյունահոսությունների կանգնեցման տարբերակները, վիրակապեր, լարաններ դնելը կոտրվածքների եւ վնասվածքների դեպքում, ինչպես նաեւ շտապ վերակենդանացման օգնության կարգը:
Դասընթացի ընթացքում զինծառայողներին ցույց են տրվել վիրավորներին ավտոմեքենայի մեջ տեղափոխելու եւ դուրս բերելու գործողությունները` ձեռքի տակ եղած միջոցների եւ կախովի համակարգերի միջոցով տուժածներին ռազմական տեխնիկայից եւ դժվարամատչելի տարածքներից տարհանման համար:
Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության դասընթացները պարբերաբար են անցկացվում եւ ուղղված են զինծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացմանը, նրանց ստացած հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաեւ ստորաբաժանումների մարտունակության սահմանված պահանջների պահպանմանը:




























