Իսրայելի սահմանների պաշտպանության համար կիրակի մոբիլիզացվել են հատուկ ծառայությունների հազարավոր աշխատակիցներ:

1967թ. վեցնօրյա պետերազմի տարելիցի կապակցությամբ, որի ժամանակ երկիրն ընդլայնեց իր տարածքները, սպասվում են հանրահավաքներ, գրում է Gazeta.ru-ն:

Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ մայիսի կեսերին տեղի ունեցած անկարգությունները կարող են կրկնվել:  Մայիսի 15-ին հազարավոր պաղեստինցիներ եւ ակտիվիստներ երթ էին կազմակերպել` Իսրայելի պետության ստեղծման օրվա կապակցությամբ: Գազայի հատվածում բախումների ժամանակ տասնյակ մարդիկ էին տուժել, տասնյակից ավելի մարդ զոհվել էր:

Ակցիայի հարյուրավոր մասնակիցներ ներխուժել էին Գոլանի բարձունքում գտնվող գյուղերից մեկը, որը Իսրայելը 1967 -ին ետ էր գրավել Սիրիայից: