Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները չի կարելի այլ կերպ կոչել, քան միջամտություն քաղաքացիական պատերազմին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը:
Նրա խոսքով` «պաշտպանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, մենք ելնում էինք նրանից, որ դրա ընդունումն ուղղված է խաղաղության ամրապնդմանը, հակամարտության սրման կանխարգելմանը»:
«Սակայն ՆԱՏՕ-ի գործողությունները, որոնք հիմնավորվում են ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերի կամայական մեկնաբանություններով, հնարավոր չէ բնութագրել այլ կերպ, քան որպես միջամտություն քաղաքացիական պատերազմին` խմբավորումներից մեկի կողմից», -հայտարարել է նա:
«Կարծում ենք, որ լիբիական հակամարտության բոլոր կողմերն իրենց հակասությունները պետք է կարգավորեն երկխոսության միջոցով, որում ՄԱԿ-ն ու տարածաշրջանային կազմակերպությունները պետք է համապատասխան դեր խաղան», -ընդգծել է նա:




























