Գազայի հատվածում  Պաղեստինի անկլավի իսրայելական հրթիռակոծության արդյունքում վնասվել է հաշմանդամների համար հիվանդանոցի եւ վերականգնողական կենտրոնի շենքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ոլորտի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

«Իսրայելական գնդակոծությունը լուսադեմին լուրջ վնաս է հասցրել հիվանդանոցին, կոտրվել են շենքի ապակիները, որոնց բեկորները թռել են հիվանդասենյակներով, հիվանդների վրա եւ բաժանմունքներովց,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վաֆաա Յագին:

«Տասնյակ հիվանդ երեխաներ և նրանց մայրերը, ինչպես նաեւ բուժաշխատողներ շոկային վիճակում էին: Փոքրիկ հիվանդները գիշերը վախի մեջ են անցկացրել իսրայելական գնդակոծության պատճառով, ինչը կարող է լուրջ հոգեբանական հետեւանքներ ունենալ իրենց համար»,- հավելել է նա: