Հանրությանը ներկայացվում է, որ եթե իշխանությունը հեռանա, այլընտրանքը հներն են. սա մեծ ստի հիմնրարա գաղափարախոսական առանցքն է: Այս մասին «Այլանս» կուսակցության րտահերթ համագումարում նշեց կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը:

«Մենք այստեղ հավաքվել ենք մարդիկ, որոնք առնվազն 20 տարի քննադատել ենք հներին: Ոչ, կան ուժեր, որոնք կապված չեն ոչ հների, ոչ առավել եւս նորերի հետ: Այստեղ ներկայացված է այդ ուժի սերուցքը: Եթե որեւէ մեկն ուզում է սերմանել հասարակության մեջ, որ բացի Նիկոլ Փաշինյանից, երկրում չկա այլ հայրենասեր, գհիտակից, հմուտ փորձառու մարդիկ կամ ուժեր, ապա նա ամենամեծ վատությունն է անում հասարակությանը»,-ասաց նա:

Ուրիխանյանը նկատեց, որ եթե իրենք հարպարակներում չեն, որտեղ ակցիաներ են իրականացնում 17 քաղաքական ուժերը, դա ամենեւին չի նշանակում, որ իրենք չեն մասնակցում, չեն մասնակցելու իշխանությունների փոփոխության գործընթացին:

«Կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի, իսկ ժողովուրդը որոշում է տարբեր ձեւերով, երբեմն ընտրություններով, իսկ վերջին անգամ պարզապես գործուն ազդեցությամբ»,-ասաց նա: