Հունիսի 5-ին Վրաստանի կինոթատրոններում ցուցադրվում է 2008թ. օգոստոսյան դեպքերի մասին նոր` «Օգոստոսի հինգ օր» ֆիլմը:

Ֆիլմի գլխավոր դերակատար Էնդի Գարսիայի հետ Վրաստան են ժամանել նաեւ ռեժիսոր Ռենի Հարլին եւ Շերոն Սթոունը:

Երեկ Սթոունին նախագահական պալատ է հրավիրել Միխեիլ Սահակաշվիլին եւ հոլիվուդյան աստղին անձամբ ծանոթացրել պալատին:

«Ռուսթավելի» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերային կմասնակցի 1 000 հանդիսատես:  Ցուցադրությունից հետո հյուրերի համար կինոթատրոնում հատուկ ընթրիք կմատուցվի: Երեկոյի ընթացքում կկատարվեն ֆոլկլյորային երգեր, հանգանակված գումարները կփոխանցվեն պատերազմի հերոսների ընտանիքներին:

Ֆիլմն այսօր կցուցադրվի Վրաստանի եւս հինգ կինոթատրոններում: