Ճապոնիան մեկ ամսով փակում է իր սահմանները բոլոր ժամանողների համար, հաղորդում է Kyodo-ն՝ հղում անելով կառավարության որոշմանը:

«Սահմանափակումները մտցվում են՝ որպես կանխարգելիչ միջոցառումներ մի շարք երկրներում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման կապակցությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Սահմանափակումները կգործեն 2020 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 218 385 մարդ, առողջացել՝ 180 032, մահացել՝ 3 052 քաղաքացի, հաղորդում է Գազետա.ru-ն: