Ֆրանսիայում ռադիո եւ հեռուստահաղորդավարներին արգելել են եթերում արտաբերել «Twitter» եւ «Facebook» բառերը: Բացառություն են այն դեպքեորը, երբ այդ երկու հայտնի սոցիալական ցանցերն իրենք են դառնում նորությունների թեմա:

Ֆրանսիայի հեռարձակողների խորհուրդը ցանկանում է, որպեսզի եթերում այլեւս չհնչեն «Twitter»-ի  եւ «Facebook»-ի «ընկերների» թվում իրենց կորպորատիվ  էջերն ավելացնելու հեռուստա- եւ ռադիոընկերությունների անվերջ խնդրանքները: Միաժամանակ նախկինի պես թույլատրավում է ասել` «Փնտրեք մեզ սոցիալական ցանցերում»: Մայիսի 27-ին խորհուրդը եկել է այն եզրակացության, որ համացանցային կոնկրետ ծառայությունների անունների վկայակոչումը հակասում է  1992թ-ից գործող թաքնված գովազի արգելման մասին օրենքի պահանջներին:

Խորհրդի մամլո քարտուղար Քրիստին Կելլի խոսքով` խոշոր սոցիալական ցանեցերի մշտական հիշատակումները եթերում կարող են «առավելություն տալ Facebook ցանցին, այն դեպքում, երբ շատ փոքր սոցիալական ցանցեր պայքարում են ճանաչման համար»: