Մոլդովայի ԱԳՆ Աուրելի Չոկոյի մոտ հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուս: Այդ մասին ասված է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Դիվանագետը տեղեկացրել է, որ COVID-19 թեստի արդյունքներում նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի վարակի թեթեւ արտահայտված ընթացք:

«Հոսպիտալացում չի պահանջվել, ես ինքնամեկուսացված եմ տանը»,-հայտնել է Չոկոյը:

Նախարարը նշել է, որ իր առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ինչպես հայտնի է դարձել, Չոկոյը կշարունակի հեռավար կատարել իր ծառայողական պարտականությունները:

Վերջին տվյալներով՝ Մոլդովայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 140 996 դեպք, ապաքինվել է 126 651 մարդ, մահացել՝ 2 883 պացիենտ, հաղորդում է Գազետա.ru-ն: