Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը, որը բուժման նպատակով մեկնել է Սաուդյան Արաբիա, առաջիկա օրերին կվերադառնա, հայտարարել է երկրի կառավարող կուսակցության ներկայացուցիչը, գրում է Gazeta.ru-ն:
Հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում Եմենի նախագահը պետք է վիրահատության ենթարկվի: Տեղական բժիշկները Սալեհի կրծքից պետք է հանեն գնդակի մասնիկը: Այդ մասին հայտնի է դարձել Reuters-ին:
Սալեհը հրազենային վնասվածքներ էր ստացել նախագահական պալատի գնդակոծման ժամանակ:



























