Առնվազն 11 լեռնագնաց է զոհվել Իրանում ձնահյուսի հետեւանքով, որը Իրանի մայրաքաղաք Թեհրանից դեպի հյուսիսային ուղղությամբ գտնվող լեռներում ձնաբքի պատճառով էր առաջացել, հաղորդում է Mehr-ը:
Եւս մի քանի մարդ անհետ կորել է:
Թեհրանում Կարմիր Մահիկի Կոմիտեի ղեկավար Շախին Ֆաթխիի խոսքով՝ ընդհանուր առմամբ ձնահյուսի հետեւանքով անհետ կորել է 16 մարդ, որոնցից 14-ը հայտնաբերվել են:
Հաջողվել է փրկել 4 մարդու:
Ֆաթխին նշել է, որ առնվազն երկու ալպինիստ դեռեւս համարվում է անհետ կորած երեք տարածված երթուղիներում՝ Թոխալ, Քոլաքչալ եւ Ախար:
Նա հավելել է, որ փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնողական աշխատանքները:





























