Սա համառ ու հետեւողական պայքար է, որովհետեւ գործ ունենք կազմակերպված դավաճանական գործողության հետ ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, իշխանության մեջ եղած շատ մարդիկ դեռ չեն գիտակցել, թե ինչպիսի կազմակերպված հանցագործության մասին է խոսքը, դեռ վերաիմաստավորման փուլում են. «Այս ակցիայի նպատակն է եւս մեկ անգամ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներին հիշեցնելն է, որ իրենք տվել են երդում, որտեղ ուխտերից մեկը Հայաստանի ինքնիշխանության եւ հայ ժողովրդի շահերի պաշտպանությունն է: Եկել է ժամանակը, որ իրենք պարտավոր են այդ երդմանը տեր լինել, իսկ դա  նշանակում է դավաճանին պաշտոնանկ անել եւ բացահայտել դավաճանական ողջ ցանցը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին նա ասաց. «Նա ադեկվատ չէ, իրավիճակին չի էլ տիրապետռում,  նրա համար ամեն ինչ խպպտտվում է սոսնցված իր աթոռի շուրջը: Անիմաստ է նրան լսելը, որեւէ ողջամիտ խոսք ընկալելը: Նա ինչ խոսել է, հակառակն է արել, ստել է խաբել է, պարտության է մատնել Հայաստանն ու Արցախը: Էդքանից հետո իրեն լսում ենք, որ ի՞նչ անենք»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատումները Սյունիքի անվտանգության համար է արել, Մինասյանն ասաց, որ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ դավաճանություն է եղել եւ դա շարունակվում է. «Երբ ես երեկ լսում էի, ինձ թվում էր, որ Իլհամ Ալիեւն է հայերեն արտահայտվում Նիկոլի կերպարանքն ստացած:Ինչ խոսում էր՝ Ադրբեջանի շահերից էր խոսում: Նա ուզում է հայ ժողովրդին խաբել, թե իբր եթե հողերը չհանձնեինք, պատերազմ էր սկսվելու: Բա դու ինչի՞ համար ես»: