Բոլորին հայտնի է, թե ինչ է նշանակում Պարսից ծոցը Իրանի համար, եւ ինչ քաղաքականություն է վարում Իրանը՝ ելնելով իր ազգային շահերից եւ անվտանգությունից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որ Իսրայելը ստորջրյա նավակ է ուղարկել Պարսից ծոց, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ նման հաղորդագրությունները հիմնված են ԶԼՄ-ների ենթադրությունների վրա: «Բոլորին հայտնի է, թե ինչ է նշանակում Պարսից ծոցը Իրանի համար, եւ ինչ քաղաքականություն է վարում Իրանը՝ ելնելով իր ազգային շահերից եւ անվտանգությունից: Նրանք գիտակցում են Իրանի կարմիր գիծը հատելու ռիսկերը»,-ընդգծել է դիվանագետը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ իսրայելական ստորջրյա նավակ է ուղարկվել Պարսից ծոց՝ իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետ կապված Իրանի պատասխան միջոցներին պատրաստվելու համար:





























