Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետեր Միխայիլ Միշուստինը եւ Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղի վերականգնման հարցով ջանքերի կարեւորությունը, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Միշուստինն ու Ասադովն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման ու հետպատերազմյան վերականգնման հարցով համատեղ ջանքերի կարեւորությունը:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետի, արդյունաբերական, տրանսպորտային եւ այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:

Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, ներառյալ՝ նորագույն դեղամիջոցների եւ պատվաստանյութերի կիրառումը: