Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել Թեհրանի արվարձանում սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի ավիաաղետի զոհերի ընտանիքներին 150 հազարական դոլար վճարելուն: Այս մասին հայտարարել է Իրանի իրավական հարցերի գծով փոխնախագահ Լայա Ջոնեյդին:
«Կառավարությունը 150 հազարական դոլար կվճարի ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի ավիաաղետի զոհերի ընտանիքներին: Վճարումը հանձնարարվել է ճանապարհների եւ քաղաքացիական զարգացման նախարարությանը: Վճարումը կկատարվի մինչեւ միջադեպի առաջին տարելիցը: Իրանի կառավարությունը վճարում կկատարի՝ չնայած զոհերի ռասային եւ ազգությանը եւ միջազգային նորմերին համապատասխան»,-նրա խոսքը մեջբերում է Իռնա գործակալությունը:





























