ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Մարուքյանը։
«Հանդիպեցինք Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, քննարկեցինք պատերազմից հետո համայնքի առջեւ ծառացած անվտանգային խնդիրները։
Քաջարանը հանդիսանում է Սյունիքի մարզի խոշոր արդյունաբերական կենտրոնը, եւ մենք ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր քայլերը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։
Քաղաքապետ Փարամազյանի հետ պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը»,- գրել է նա։





























