ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ի շարունակություն օրերս կայացած զրույցի՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի առանցքում էին նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։ Այս առնչությամբ երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան՝ կարևորելով վերջինիս առաջմղումը գալիք տարում»,- ասված է ԱԳ հաղորդագրության մեջ։





























