Այս փաթեթում ներկայացված է, թե որքան անհետեւողական, սեփական անպատժելիության մասին համոզմամբ եւ հայկական սփյուռքի նկատմամբ թքած ունենալու վերաբերմունքով են ծախսել «Հայաստան» հիմնադրամի միջոցները: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկան Արշամյանը պահանջել է ֆինանսների նախարարությունից ներկայացնել հաշվետվություն Հիմնադրամից պետական բյուջեին փոխանցված 52,7 միլիարդ դրամի (~$110.000.000) վերաբերյալ:
Ի պատասխան՝ ֆինանսների նախարար Ջանջուղազյանը չի պարզաբանել՝ ինչ նպատակով են ծախսվել միջոցները՝ հավելելով, որ ծախսված միջոցների հաշվետվությունը կներկայացվի բյուջեի մասին հաշվետվության շրջանակում:
Ստանալով այդ «կիսապատասխանը»՝ Հայկան Արշամյանը գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս միջնորդությամբ հանձնարարել ֆինանսների նախարարին տրամադրել միջոցները ծախսելու մասին հաշվետվություն՝ Հիմնադրամի եւ պետության միջեւ պայմանագրի համաձայն: Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի արձագանքել Արշամյանի նամակին»,-գրել է Մինասյանը:





























