Չորեքշաբթի պետդեպարտամենտը հերքել է թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ Անկարան եւ Վաշինգտոնը ստեղծել են աշխատանքային խումբ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռքբերելու շուրջ իրավիճակը կարգավորելու հարցով:

«Չկա որեւէ աշխատանքային խումբ, որը վերաբերում է պատժամիջոցներին CAATSA-ի շրջանակում (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենք) կամ սպառնալիքի ուսումնասիրմանը, որը ներկայացնում է Ս-400-ը F-35 կործանիչների համար: Իրականացվում են սովորական խորհրդակցություններ աշխատանքային մակարդակում, որոնք վերաբերում են պատժամիջոցներին զինվորականների միջեւ համագործակցության շրջանակում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք հակված ենք պատժամիջոցների լիարժեք կիրառմանը, ինչպես դեկտեմբերի 14-ին հայտարարել է պետքարտուղար Պոմպեոն»,-հավելել է նա: