Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները հունիսի 5-ին գողություն կատարելու կասկածանքով, Այրում քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Մհեր Մ.-ին եւ 82-ամյա Դավիթ Ա.-ին, որոնց մոտ հայտնաբերվել է 200 մ հեռախոսամալուխ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք հունիսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, նշված հեռախոսամալուխը գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող հենասյունների վրայից:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: