Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի՝ «գլխավոր ահաբեկչի»՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից սպանության միակ շահառուն է, հաղորդում է Tasnim-ը:
«Մեկ տարի առաջ այսօր ծայրահեղականների եւ ահաբեկիչների թիվ մեկ թշնամին սպանվել է գլխավոր ահաբեկչի կողմից: Մինչդեռ մեր տարածաշրջանում հանդիսավոր տոնում են տարելիցը (սպանության)՝ որպես հիշեցում, որ սպանության միակ շահառուն ԻՊ-ն է, որն այդ օրից ի վեր միայն ակտիվացրել է իր գործունեությունը»,-գրել է Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում:
Սուլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկյան հրթիռային հարվածի հետեւանքով: Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի 8-ի գիշերը հրթիռային հարձակում է գործել ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող Իրաքի երկու օբյեկտների՝ «Այն ալ-Ասադի» բազայի եւ Էրբիլի օդանավակայանի վրա: Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հաստատ վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար:
Ըստ որոշ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների` ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Թեհրանը պլանավորում է հարվածներ հասցնել Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերի ուղղությամբ գեներալի մահվան տարելիցի կապակցությամբ:




























