Երկուշաբթի Բրիտանիայի  դատարանը որոշել է, որը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվելու ԱՄՆ-ին , որտեղ նա մեղադրվում է լրտեսության եւ դավադրության մեջ կառավարական համակարգիչներից հաքերային հարձակումների միջոցով գաղտնի փստաթղթեր ստանալու եղանակով, հաղորդում է Reuters-ը:

Ասանժի փաստաբանները պնդում են, որ նրա բոլոր դատավարությունները քաղաքական շարժառիթ ունեն եւ կազմակերպված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, իսկ նրա արտահանձնումը կարող է նախադեպ դառնալ, որը կլինի լրագրողների աշխատանքի համար սպառնալիք:

Լոնդոնում լսումների ժամանակ դատավոր Վանեսա Բարայցերը մերժել է Ասանժի գրեթե բոլոր առարկությունները, ընդ որում՝ նշելով, որ մերժում է արտահանձնման մասին ԱՄՆ-ի պահանջը, քանի որ հակառակ դեպքում Ասանժը կարող է ինքնասպանություն գործել: