Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հաստատել է ՆԱՏՕ-ի՝ Հունաստանում գտնվող ցամաքային հրամանատարական կետի տեղափոխումն Իզմիր։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարն ասել է. «ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարական կետն Իզմիրի է գալիս։ Թող ամեն ինչ հաջող լինի»։

Այս թեմայով վերջնական որոշումը կկայանա ՆԱՏՕ-ի  անդամ երկրների պաշտպանության նախարարների ժողովում, որը տեղի կունենա հունիս 8-ից 9-ը։