Թբիլիսիում «Օգոստոսի 5 օրը» ֆիլմի պրեմիերան առանց սկանդալի չի անցել:
Վրացի ընդդիմադիրներ Լաշա Չխարտիշվիլին, նաեւ Իրինա եւ Մայա Բատիաշվիլինները ձերբակալվել են Ռուսթավելիի պողոտայում` բողոքի ակցիայի ժամանակ: Ակցիան նվիրված էր ֆիլմի ցուցադրմանը, սակայն ոստիկանությունը կանխել է այն:
Լաշա Չխարտիշվիլին մեղադրվել է մանր խուլիգանության մեջ եւ դատապարտվել 10-օրյա վարչական կալանքի: Իսկ Բատիաշվիլիներին տուգանել են:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վրաստանում կայացել է «Օգոստոսի 5 օրը» (5 Days of August) ֆիլմի պրեմիերան, եւ Թբիլիսին են ժամանել մի խումբ հոլիվուդյան աստղեր: Ֆիլմում նկարվել են Ռուպերտ Ֆրենդը, Վել Քիլմերը, իսկ Միխայիլ Սահակաշվիլիի դերը կատարում է Էնդի Գարսիան: Ֆիլմի պրոդյուսերը Պապունա Դավիթայան է, ով ներկայումս սփյուռքի հարցերով պետնախարարն է:




























