Ավստրալիայի կառավարությունը բախվել է սեփական կոալիցիայի եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության կոչերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա ճնշում գործադրելու մասին, որպեսզի դադարեցնի Ջուլիան Ասանժի հետապնդումը այն բանից հետո, երբ բրիտանական դատարանը մերժել է WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ արտահանձնելու մասին պահանջը, հայտնում է The Guardian-ը:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը հայտնել է դատարանի որոշումը բողոքարկելու իր ծրագրերի մասին, ավստրալական կոալիցիայում Ասանժի կողմնակիցներ Ջորջ Քրիսթենսենը եւ Հարավային Ավստրալիայից անկախ սենատոր Ռեքս Պատրիկը Դոնալդ Թրամփի ներման մեջ տեսել են այս սագան ավարտելու լավագույն եղանակը, նշում է պարբերականը:

Լեյբորիստական կուսակցությունը այսքան հեռու չի գնացել, որ Ասանժի ներում պահանջի, բայց հայտարարել է, որ երկրի կառավարությունը պետք է «իր ուժերի չափով ամեն ինչ անի, որ գիծ քաշի այս հարցի տակ եւ ԱՄՆ կառավարությանը կոչ անի փակել այդ հարցը»:

Սրա հետ կապված Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Ասանժի գործով բրիտանական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Մորիսոնի խոսքով՝ Ավստրալիայի կառավարությունը դատավարության կողմ չէ, բայց կշարունակի հանդես գալ իր քաղաքացուն հյուպատոսական օգնության վերաբերյալ առաջարկներով, որպիսին Ջուլիան Ասանժն է:

Միաժամանակ, երկրի ԱԳ նախարար Մարիս Փեյնը հայտարարել է, որ Ավստրալիան «շարունակելու է հարգել ընթացիկ իրավաբանական գործընթացը»: