Ներդրումների աճով 2011թ. առաջին 4 ամիսներին Հայաստանը հայտնվել է ամենացածր ցուցանիշով երկրների ցանկում:

ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Բելառուսում այդ թիվն աճել է 23,4 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Երկրորդ տեղում Ադրբեջանն է` 12 տոկոս, 3-րդում` Տաջիկստանը` 10 տոկոս: Ղազախստանում հիմնական կապիտալի մեջ արված ներարկումներն աճել են 4,1 տոկոսով, Ռուսաստանում ` 0,1 տոկոսով:

Մյուս երկրներում նվազել են` Հայաստանում` 0,8, Ղրղըզստանում` 10,9 տոկոսով: