Միլանի Վերաքննիչ դատարանը երեքշաբթի Facebook ընկերությանը պարտավորեցրել է 3,83 մլն եվրո (4,70 մլն դոլար) վճարել որպես իտալական ընկերություններին պատճառված վնասի փոխհատուցում, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման մշակմամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը:

Իտալական դատարանում հայտարարել են, որ ամերիկյան ընկերությունը իր Nearby գործառույթը պատճենել է իտալական Business Competence Faround հավելվածից, որը օգտատերերին թույլ է տալիս իրենց շրջակայքում գեոլոկացիայի միջոցով նույնականացնել խանութները, ակումբները, ռեստորանները:

Դատարանի որոշմամբ ուժի մեջ է մնացել 2019 թվականի համանման որոշումը, ընդ որում՝ մեծացնելով վնասի գումարը, որը Facebook-ը պետք է վճարի:

«Մենք դատարանի որոշումը ստացել են եւ այն ուշադիր քննարկում ենք»,- Reuters գործակալության հետ զրույցում ասել է Facebook-ի ներկայացուցիչը: