Իրանի բանակի՝ նախօրեին սկսված խոշորամասշտաբ զորավարժությունների ընթացքում Karar կալանիչ անօդաչու թռչող սարքը հաջողությամբ ոչնչացրել է թշնամական թիրախները, հաղորդում է Mehr-ը:
Karar ՀՕՊ ԱԹՍ-ն հաջողությամբ իրականացրել է օդում կալանման օպերացիաները:
«Օդ-օդ» դասի հրթիռի արձակման օգնությամբ իրանական անօդաչուն հաջողությամբ ոչնչացրել է ցածր ռադիոլոկացիոն հատմամբ եւ մեծ բարձրությամբ օդային թիրախը:
Մեկ այլ օպերատիվ միջոցառում են դարձել կրակոցները Karar-ի ուղղությամբ:
Բացի այդ, հաջողությամբ ընթացել են վերջրյա թիրախների, հակառակորդի դիրքերի ոչնչացումը ՄԿ-82 ռումբերով հագեցած անօդաչուներով:
Երկրի սահմանների մոնիթորինգն ու պահպանությունը, որի համար պատասխանատվություն է կրում ԻԻՀ բանակը, այսօր բարձր ճշգրտությամբ իրականացվում են տարբեր տեսանկարահանող սարքերի, տվյալների հավաքագրման էլեկտրոնային եւ հետախուզական համակարգերի օգնությամբ: Այս մասին հայտարարել է դերծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսավին:
«Այսօր ԻԻՀ բանակն ունակ է պատասխանելու հակառակորդի ցանկացած ագրեսիայի՝ շնորհիվ գործողության հեռահար շառավղի մարտական տարբեր անօդաչու թռչող սարքերի, եւ թիրախավորելու հակառակորդի՝ 2000 կմ շառավղում գտնվող դիրքերը»,-ընդգծել է նա:




























