Կան ապացույցներ, որ Իսրայելի ռեժիմը ներգրավված է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, հաղորդում է Iran Press-ը:

Հաթամին նամակ է հղել ավելի քան 60 երկրների պաշտպանության նախարարներին, որում ասվում է գիտահետազոտական ոլորտում Ֆահրիզադեի հաջողությունների եւ նախաձեռնությունների մասին, մասնավորապես, նրա մասնակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար սարքավորման մշակմանը:

Իր նամակում նա իր գործընկերներին կոչ է արել հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներից:

Նա նաեւ նշել է իսրայելական հետախուզության ներգրավվածությունն այդ սպանությանը:

«Կան լրջագույն ապացույցներ, որ իսրայելական ռեժիմը կապ ունի այդ սպանության հետ»,-նշել է Հաթամին: