«Արմավիա» ավիաընկերությունը` Հայաստանի ազգային ավիափոխադրողը հունիսի 17-ից սկսում է պարբերական չվերթներ իրականացնել Երեւան-Ստավրոպոլ-Երեւան ուղղությամբ:

Չվերթներն իրականացվելու են երկուշաբթի եւ ուրբաթ օրերին: Թռիչքը Երեւանից տեղի է ունենալու ժամը 19-ին, Երեւանի ժամանակով, NEWS.am-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ հունիսի 15-ից վերսկսվում են պարբերական U8 518/517 չվերթների իրականացումը Երեւան-Մոսկվա (Վնուկովո)-Երեւան ուղղությամբ:

Այսկերպ, «Արմավիան» 1 չվերթ իրականացնելու է դեպքի «Դոմոդեդովո» եւ 3 չվերթ դեպի «Վնուկովո» օդանավակայաններ: