Երիտասարդների խումբը, որն իրեն անվանում է WAV Collective, որոշել է կատակել Apple-ի հետ:

Համբուրգում շինարարների հագուստով երիտասարդներն, օրը ցերեկով Apple Store խանութի շենքի ճակատային մասում տեղադրել են Microsoft կորպորացիային պատկանող Windows օպերացիոն համակարգի հսկայական լոգոտիպը, որը Սթիվ Ջոբսի ընկերության հիմնական մրցակիցն է, հաղորդում է Vesti.ru-ն:

Ներկայումս պարզվում է, թե արդյոք տեղի ունեցածին առնչություն ունեցե՞լ են Microsoft-ի աշխատակիցները: