Գերմանիայի կառավարությունը համաձայնել է փակել երկրի ատոմակայանները մինչեւ 2022 թվականը: Նախագծի համաձայն, մինչ այդ ժամանակը Գերմանիայի տարածքում գործող բոլոր 17 ԱԷԿ-ները պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո արդիական դարձավ ատոմակայանների անվտանգության հարցը: Գերմանիան դարձավ առաջին առաջին երկիրը, որը ձեռնարկել է քայլեր ատոմակայանների կանգնեցման ուղղությամբ:




























