Եգիպտոսում հունիսի 15-ից վերացվում է պարետային ժամը, կապված երկրում իրավիճակի նորմալացման հետ: Այս մասին այսօր` հունիսի 6-ին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ՄԵՆԱ պաշտոնական գործակալությունը:
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հունվարի 28-ին պարետային ժամ էր մտցրել երկրի խոշորագույն քաղաքներում` Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ Սուզում: Նման քայլը պայմանավորված էր այդ քաղաքներում զանգվածային ցույցերով ու հուզումներով, որոնք սկսվել էին հունվարի 25-ին:
Մուբարաքը երկրի նախագահի պաշտոնը լքել է փետրվարի 11-ին:
Ներկայումս նախկին նախագահին մեղադրում են մի շարք հանցագործությունների, այդ թվում ցուցարարների դեմ ուժ կիրառելու մեջ:




























