ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արեւելքում հյուսիսկովկասցի մի տղամարդու դիակ է հայտնաբերվել: Աբխազիայի բնակիչ 49-ամյա  տղամարդու դիակը հունիսի 5-ին գտել են Վեշնիխ Վոդ փողոցի թիվ 6 տան մոտ:

Մահացածը պաշտոնապես որեւէ տեղ չէր աշխատում: Նրա գլխի վրա կացնի հարվածի վերք է եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Մոսկվայի իրավապահների իր աղբյուրը: