Իրանում առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ լայնամասշտաբ վարժանքների ընթացքում արհեստական ​​ինտելեկտի կիրառմամբ թռիչքային տարատեսակ մարտավարություններ են իրականացվել: Այս մասին Mehr-ին հայտնել է իրանական բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Էլհամին:

Նրա խոսքով` արհեստական ​​բանականությունն առաջին անգամ օգտագործվել է զորավարժությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի փորձարկումների ժամանակ:

«Արաշ» դրոն-կամիկաձեն, որը երկար տարածություն է անցել եւ հասել է պոլիգոնին, շատ բարձր ճշգրտությամբ կարողացել է խոցել եւ ոչնչացնել իր թիրախը: «Իրանի Իսլամական Հանրապետության բանակը կարողացել է զգալի հաջողությունների հասնել անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում պատժամիջոցների ամենադժվար ժամանակահատվածում»,- նշել է նա: