Խոշոր արբանյակներ կարող է ունենալ ցանկացած 10-րդ քարքարոտ մոլորակը, ընդ որում մոլորակի եւ արբանյակի չափերը համեմատելի են Երկրի եւ լուսնի չափերին: Նման եզրակացության են հանգել գիտնականների խումբը` Icarus հանդեսում հրապարակած հոդվածում, գրում է Lenta.ru-ն:

Լուսնի չափսը գերազանցում է Արեւային համակարգի մյուս արբանյակներին իր համամասնությամբ, իսկ տրամագիծը կազմում է Երկրի տրամագծի քառորդ մասը: Առ այսօր գիտնականները կարծում էին, թե այդպիսի մեծ արբանյակները եզակի երեւույթ են տիեզերքում: