Իրաքի դատական մարմինները հեռացող նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու որոշում են կայացրել անցած տարի իրանցի գեներալ եւ իրաքցի ապստամբների ազդեցիկ առաջնորդ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ:
Օրդերը տրվել է Բաղդադի դատարանի դատավորի կողմից, որին հանձնարարվել է հետաքննել Վաշինգտոնի կողմից հասցված անօդաչուի հարվածը, որի հետեւանքով զոհվել է գեներալ Ղասեմ Սուլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուխանդիսը: Նրանք սպանվել են մայրաքաղաքի օդանավակայանի հարեւանությամբ անցած տարվա հունվարին, հաղորդում է AP-ը:
Ձերբակալելու օրդերը տրվել է կանխամտածված սպանության մեղադրանքով, որը ենթադրում է մահապատիժ դատավճռի դեպքում:
Օրդերի մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ դատավորը գրանցել է Աբու Մահդի ալ Մուխանդսի ընտանիքից հայցորդների դիմումները, ասվում է Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության մեջ: Դատարանը հայտարարել է, որ սպանության հետաքննությունը շարունակվում է:





























