Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է Պարսից ծոցի ափին Հորմոզգան նահանգում իր ստորգետնյա հրթիռային բազան:

Ստորգետնյա բազան բացվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի և ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրիի այցի ընթացքում, հաղորդում է Mehr-ը: