Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունում իսկական սկանդալ է ծագել` կատակերգական ենթատեքստով: Ընկերության ղեկավարությունը աշխատանքից հեռացրել է չորս աշխատակիցների, որոնք տարածել էին էշի հետ սեքսով զբաղվող մի թալիբի մասին տեսագրություն: Հոլովակը տարածողները ստեղծագործական մոտեցում էին ցուցաբերել եւ հոլովակն անվանել. «Ի՞նչ են անում թալիբները, երբ ռումբ չեն պատրաստում», գրում է The Daily Mail-ը:
Տեսագրությունն, ըստ ամենայնի, նկարել էին Աֆղանստանում ամերիկյան զորակազմի զինվորները, եւ հոլովակն անմիջապես ահռելի ժողովրդականություն էր սկսել վայելել համաշխարհային ցանցում:
Ավիաընկերությունը զայրացել էր իր աշխատակիցների վրա եւ հեռացրել աշխատակիցներին, որոնք, սակայն մտադիր չեն հանձնվել: Նրանք բողոքարկել են որոշումը եւ հայտարարել, թե Virgin Atlantic-ի ավելի բարձրաստիճան ղեկավարները պարբերաբար էլեկտրոնային փոստով պոռնկագրական բովանդակությամբ նյութեր են տարածում: Օդանավակայանի աղբյուրի փոխանցմամբ, «աշխատակիցներին հեռացնելը, մեծ հիմարություն է եղել»:




























